Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հնարավոր կլինի հետաձգել հղիությունը

Հնարավոր կլինի հետաձգել հղիությունը

Կանայք ի վիճակի կլինեն հետաձգել հղիությունը`սառեցնելով ձվարաններից մեկի որոշակի հատվածը, գրում է The Telegraph-ը:
Քսանամյա և երեսնամյա կանայք` գտնվելով վերարտադրողականության ամենաբարենպաստ շրջանում, այսուհետ կարող են «պահ տալ» իրենց ձվարաններից մեկի 60 հազար ձվաբջիջ պարունակող հատվածը` տարիներ անց այն «ստանալու» և մայրանալու նպատակով:

Կնոջ օրգանիզմից դուրս բերումից հետո ձվարանի այդ հատվածը այնքան ժամանակ կպահվի հեղուկ ազոտով լի տարայում -190 աստիճան ցրտի պայմաններում, մինչ կինը կորոշի, որ պատրաստ է մայրանալ: Ձվարանի դուրս բերված հատվածը նորից ետ դրվելուց հետո 6 ամիս անց կսկսի ձվաբջիջներ արտադրել:

Այս մեթոդը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում այդ տարիքում մայրանալ կամ հիվանդ են քաղցկեղով և չեն ցանկանում, որ քիմիաթերապիայի արդյունքում վնասվեն վերարտադրողական օրգանները:

Մասնագետները գտնում են, որ բեղմնավորման այս մեթոդը շուտով կդառնա ընդունելի և պնդում են, որ այն ավելի արդյունավետ կլինի, քան մինչ այդ հայտնի ԷԿՕ բողմնավորումը և ձվաբջիջների սառեցումը:

Այս բժշկական գործընթացը կարժենա 16հազար ֆունտ սթեռլինգ և հասանելի կլինի 6 ամսից:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ